Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
07.09.2012 | 16:11

Սեպտեմբերի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` հյուսիսային շրջանների զգալի մասում, օրվա երկրորդ կեսին կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ: Քամին արևելյան` 3-8 մ/վրկ, որն անձրևի ժամանակ կուժգնանա 18-23 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ին կնվազի 7-8 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +6 +11, ցերեկը` +20 +25, ցածրադիր մասերում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը` +21 +26, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +23 +28, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +15 +19, ցերեկը՝ +28 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +23 +28, նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +19+ 24 և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 2 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-80 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-11-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Ջերմաստիճանը գիշերը` +15 +17, ցերեկը` +28 +30, երեկոյան կողմ` +25 +28 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ